1 Samuel 29:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անքուս պատասխան տուաւ ու Դաւիթին ըսաւ. «Գիտեմ որ դուն իմ աչքերուս Աստուծոյ հրեշտակին պէս աղէկ կ’երեւնաս, բայց Փղշտացիներուն իշխանները ըսին թէ ‘Անիկա մեզի հետ թող չպատերազմի’,
Armenian 2018
Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։
Armenian Eastern Bible 1994
Պատասխան տուեց Անքուսը Դաւթին՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պէս բարի ես, բայց այլազգիների
Armenian NEA
Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։