1 Samuel 30:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ բոլոր ոչխարներն ու արջառները առաւ եւ զանոնք իրենց հօտերուն առջեւէն կը տանէին ու կ’ըսէին. «Դաւիթին աւարը ասիկա է»։
Armenian 2018
Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը բոլոր ոչխարներն ու արջառներն առաւ, եւ նորանց հօտերի առաջից տանում էին, եւ ասում էին՝ Դաւիթի աւարն է այս։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն առաւ բոլոր հօտերն ու արջառները եւ տարաւ աւարի առջեւից։ Աւարի համար ասում էին. «Սա Դաւթի աւարն է»։
Armenian NEA
Դավիթն առավ բոլոր հոտերն ու արջառները և տարավ ավարի առջևից։ Ավարի համար ասում էին. «Սա Դավթի ավարն է»։