1 Samuel 30:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթին հետ գացող մարդոցմէն բոլոր չար ու անզգամ մարդիկը ըսին. «Քանի որ ասոնք մեզի հետ չեկան՝ մենք ալ անոնց մեր ազատած աւարէն չենք տար։ Ամէն մարդ միայն իր կինն ու տղաքները թող առնէ ու երթայ»։
Armenian 2018
Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթի հետ գնացող մարդկանցից բոլոր չար անզգամ մարդիկը պատասխանեցին եւ ասեցին. Ըստ որում սորանք մեզ հետ չեն գնացել՝ մենք էլ նորանց մեր ազատած աւարիցը չենք տալ. Ամեն մարդ միայն իր կինն ու որդին առնէ ու գնայ։
Armenian Eastern Bible 1994
Դաւթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած
Armenian NEA
Դավթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած ավարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամեն մեկը թող առնի իր կնոջն ու որդիներին և գնա, հեռանա»։