1 Samuel 31:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաւուղ իր կապարճակիրին ըսաւ. «Սուրդ քաշէ՛ ու անով զիս խոցէ. չըլլայ որ այս անթլփատները գան ու զիս խոցեն եւ զիս ծաղր ընեն»։ Բայց կապարճակիրը չուզեց, քանզի շատ վախցաւ։ Սաւուղ սուրը առաւ ու անոր վրայ ինկաւ։
Armenian 2018
Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չուզեց որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն
Armenian NEA
Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի թե անթլփատները գան, ինձ խոցոտեն և ծաղրուծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ սաստիկ վախեցել էր։