1 Samuel 31:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հովիտին անդիի կողմը եւ Յորդանանի անդիի կողմը բնակող Իսրայէլի մարդիկը Իսրայելացիներու փախչիլը ու Սաւուղին եւ անոր որդիներուն մեռնիլը տեսնելով՝ քաղաքները թողուցին ու փախան։ Փղշտացիները եկան ու անոնց մէջ բնակեցան։
Armenian 2018
Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. Եւ Փղշտացիները եկան ու նորանց մէջ բնակուեցան։
Armenian Eastern Bible 1994
Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ
Armenian NEA
Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։