1 Samuel 4:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսրայէլ պատերազմելու ելաւ Փղշտացիներուն դէմ ու Աբենեզերի մէջ բանակեցաւ, իսկ Փղշտացիները Ափէկի մէջ բանակեցան։
Armenian 2018
Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլը դուրս եկաւ պատերազմով Փղշտացիների դէմ, եւ Աբենեզերի մօտ բանակ տուաւ, եւ Փղշտացիները Ափեկի մէջ բանակ տուին։
Armenian Eastern Bible 1994
Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի
Armenian NEA
Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։