1 Samuel 4:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փղշտացիները Իսրայէլի առջեւ շարուեցան։ Երբ պատերազմը տարածուեցաւ, Իսրայէլ յաղթուեցաւ Փղշտացիներէն, որոնք պատերազմի ասպարէզին մէջ չորս հազար մարդու չափ կոտորեցին։
Armenian 2018
Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Փղշտացիները Իսրայէլի դէմադէմ շարուեցան, եւ պատերազմը տարածուեցաւ եւ Իսրայէլը յաղթուեցաւ Փղշտացիների առաջին եւ պատերազմի դաշտումը չորս հազար մարդ զարկեցին։
Armenian Eastern Bible 1994
Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։
Armenian NEA
Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։