1 Samuel 5:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հոն փոխադրելէ ետքը, Տէրոջը ձեռքը այն քաղաքին վրայ ըլլալով՝ մեծ խռովութիւն եղաւ ու քաղաքին մարդիկը պզտիկէն մինչեւ մեծը զարնուեցան։ Անոնց վրայ թանչքի ուռեցքներ երեւցան։
Armenian 2018
Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։
Armenian Eastern Bible 1994
Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի
Armenian NEA
Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։