1 Samuel 6:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երինջները շիտակ Բեթսամիւսի ճամբան բռնեցին եւ մեծ ճամբայէն բառաչելով գացին, աջ կամ ձախ կողմը չխոտորեցան։ Փղշտացիներու նախարարները մինչեւ Բեթսամիւսի սահմանը անոնց ետեւէն գացին։
Armenian 2018
Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երինջները ճանապարհ ընկան ուղիղ դէպի Բեթսամիւսի ճանապարհը, եւ մէկ շաւիղով գնալով բառաչում էին, եւ աջ կամ ձախ կողմը չխոտորուեցան. Եւ Փղշտացիների նախարարները գնում էին մինչեւ բեթսամիւսի սահմանը նորանց ետեւից։
Armenian Eastern Bible 1994
Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ։
Armenian NEA
Երինջները ուղղվեցին Բեթսամյուսի ճանապարհը. նրանք ուղիղ ընթանում էին մի շավիղով, առանց աջ ու ձախ խոտորվելու։ Այլազգիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց հետևից։