1 Samuel 6:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ղեւտացիները Տէրոջը տապանակը եւ անոր հետ եղող ոսկի պատկերներուն պզտիկ արկղը վար իջեցուցին ու այն մեծ քարին վրայ դրին։ Այն օրը Բեթսամիւսի մարդիկը Տէրոջը ողջակէզներ ու զոհեր մատուցանեցին։
Armenian 2018
Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ղեւտացիները իջեցրին Տիրոջ տապանակը եւ նորա հետ եղող ոսկի անօթների պզտիկ արկղը եւ դրին այն մեծ քարի վերայ. Եւ այն օրը Բեթսամիւսի մարդիկը ողջակէզներ եւ զոհեր մատուցրին Տիրոջը։
Armenian Eastern Bible 1994
Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ։
Armenian NEA
Ղևտացիները վերցրին Տիրոջ տապանակը, քուրձե տոպրակն ու դրա միջի ոսկե անոթները և դրեցին մեծ քարի վրա։ Բեթսամյուսի այրերն այդ օրը Տիրոջը ողջակեզներ մատուցեցին ու զոհեր զոհեցին։