1 Samuel 6:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք ըսին. «Անոր ի՞նչ տեսակ պատարագ մատուցանենք»։ Ու քուրմերը ըսին. «Փղշտացիներուն նախարարներուն թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ ու հինգ ոսկի մուկ ընծայ տուէք. քանզի ձեր ամենուն վրայ եւ ձեր նախարարներուն վրայ միեւնոյն հարուածը եկաւ։
Armenian 2018
Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք ասեցին. Ո՞րն է այն պատարագը որ նորան մատուցանենք։ Եւ նորանք ասեցին. Փղշտացիների նախարարների թիւովը հինգ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ ոսկի մուկ է. Որովհետեւ մի եւ նոյնն էր հարուածը ձեր ամենի վերայ՝ եւ ձեր նախարարների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք ասացին. «Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք»։ Նրանք պատասխանեցին. «Այլազգիների իշխանների
Armenian NEA
Նրանք հարցրին. «Ի՞նչ տանք իբրև պատուհասի վերացման ընծա»։ Պատասխանեցին. «Պատրաստե՛ք հետույքի ոսկե հինգ քանդակներ, այսինքն՝ այնքան, որքան որ այլազգիների իշխանների թիվն է, և ոսկե հինգ մկներ, որովհետև այդ հարվածներն իջել են հավասարապես թե՛ ձեր, թե՛ ձեր իշխանների և թե՛ ժողովրդի վրա։