1 Samuel 7:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Սամուէլ ողջակէզը կը մատուցանէր, Փղշտացիները մօտեցան, որպէս զի Իսրայէլի դէմ պատերազմ ընեն։ Տէրը նոյն օրը Փղշտացիներուն վրայ մեծ ձայնով որոտաց ու զանոնք խռովեցուց ու Իսրայէլի առջեւէն փախան։
Armenian 2018
Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք Իսրայէլի առաջին զարկուեցան։
Armenian Eastern Bible 1994
Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով
Armenian NEA
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։