1 Samuel 7:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բոլորը Մասփայի մէջ հաւաքուեցան ու ջուր քաշեցին եւ Տէրոջը առջեւ թափեցին։ Այն օրը ծոմ բռնեցին եւ ըսին. «Տէրոջը դէմ մեղք գործեցինք»։ Սամուէլ Մասփայի մէջ Իսրայէլի որդիներուն դատաւորութիւն կ’ընէր։
Armenian 2018
Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։
Armenian Eastern Bible 1994
Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք
Armenian NEA
Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։