1 Timothy 5:25 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են եւ այն գործերը որ յայտնի չեն, չեն կրնար ծածկուած մնալ։
Armenian 2017
Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են եւ այն գործերը որ յայտնի չեն, չեն կրնար ծածկուած մնալ։
Armenian 2018
Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։
Armenian 2019
նոյնպէս ալ բարի գործերը յայտնի կ՚երեւին, եւ նոյնիսկ անոնք որ անմիջականօրէն յայտնի չեն երեւիր՝ չեն կրնար ծածուկ մնալ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։
Armenian Eastern Bible 1994
Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող:
Armenian NEA
Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։
Armenian Western NT 1994?
Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են. իսկ անոնք որ տարբեր են՝ չեն կրնար պահուիլ: