2 Chronicles 1:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սակայն Ովրեան Ուրիին որդիին Բեսելիէլին շինած պղնձէ սեղանը Տէրոջը խորանին առջեւն էր եւ Սողոմոն ու ժողովուրդը զանիկա փնտռեցին։
Armenian 2018
Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն պղնձի սեղանը, որ շինել էր Ովրեան Ուրիի որդի Բեսելիէլը, այնտեղ էր Տիրոջ խորանի առաջը. Եւ նորան այցելեցին Սողոմոնը եւ ժողովքը։
Armenian Eastern Bible 1994
Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ։
Armenian NEA
Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։