2 Chronicles 10:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ռոբովամ թագաւորը, երբ հարկերուն վրայ եղող Ադորամը ղրկեց, Իսրայէլին որդիները զանիկա քարկոծեցին ու մեռցուցին։ Ռոբովամ թագաւորը արտորալով կառքը հեծաւ, որպէս զի Երուսաղէմ փախչի։
Armenian 2018
Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ռոբովամ թագաւորը հարկերի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ. Եւ Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ ու փախչէ Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994
Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։
Armenian NEA
Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։