2 Chronicles 13:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ահա Աստուած ինք մեզի հետ է՝ մեր իշխանը ըլլալու. նաեւ անոր քահանաները ազդարարութեան փողերով, որպէս զի ձեզի դէմ հնչեցնեն. ուրեմն, ո՛վ Իսրայէլի որդիներ, ձեր հայրերուն Տէր Աստուծոյն հետ մի՛ պատերազմիք. քանզի դուք յաջողութիւն պիտի չգտնէք»։
Armenian 2018
Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա Աստուած մեզ հետ է իբրեւ գլխաւոր. Եւ նորա քահանաները եւ ազդարարութեան փողերը, որ ազդարարեն ձեզ դէմ. Իսրայէլի որդիք, մի պատերազմիք ձեր հայրերի Տէր Աստուծոյ հետ. Որովհետեւ յաջողութիւն չէք գտնիլ։
Armenian Eastern Bible 1994
Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի
Armenian NEA
Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։