2 Chronicles 14:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Օտար աստուածներուն սեղաններն ու բարձր տեղերը վերցուց եւ արձանները կոտրտեց ու Աստարովթին կուռքերը կտոր կտոր ըրաւ։
Armenian 2018
Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վերցրեց օտար սեղանները եւ բարձրաւանդակները, եւ կոտրատեց արձանները, եւ Աստարովթները կոտրեց։
Armenian Eastern Bible 1994
Նա վերացրեց օտար աստուածների զոհասեղանները, բարձադիր մեհեանները, խորտակեց արձանները եւ այրեց կուռքերը։
Armenian NEA
Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղանները, բարձադիր մեհյանները, խորտակեց արձանները և այրեց պաշտամունքային փայտե սյուները։