2 Chronicles 16:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասա Տէրոջը տանն ու թագաւորին տանը գանձերէն արծաթ ու ոսկի հանեց ու Դամասկոս բնակող Ասորիներու թագաւորին՝ Բենադադին ղրկեց՝ ըսելով.
Armenian 2018
Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ասան արծաթ եւ ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագաւորի տան գանձերից եւ ուղարկեց Ասորիների Բենադադ թագաւորին, որ բնակվում էր Դամասկոսում, ասելով.
Armenian Eastern Bible 1994
Ասան ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան եւ թագաւորական տան գանձատներից՝ ուղարկեց ասորիների արքայ Ադերի որդուն, որ
Armenian NEA
Ասան, ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան և թագավորական տան գանձերից, ուղարկեց ասորիների արքային՝ Ադերի որդուն, որ բնակվում էր Դամասկոսում, և ասաց.