2 Chronicles 18:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ասորիներուն թագաւորը իր կառքերու պետին պատուիրեց ու ըսաւ. «Պզտիկի կամ մեծի հետ մի՛ պատերազմիք, բայց միայն Իսրայէլի թագաւորին հետ»։
Armenian 2018
Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ասորիների թագաւորն իր հետ եղող կառապետներին ասեց. Չպատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։
Armenian Eastern Bible 1994
Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. «Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց
Armenian NEA
Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։