2 Chronicles 2:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տիւրոսի Քիրամ թագաւորը Սողոմոնին նամակ ղրկեց ու ըսաւ. «Տէրը իր ժողովուրդը սիրելուն համար քեզ անոնց վրայ թագաւոր դրաւ»։
Armenian 2018
Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիւրոսի թագաւոր Քիրամը նամակով պատասխանեց եւ նամակն ուղարկեց Սողոմոնին. Տէրը իր ժողովուրդը սիրելով քեզ նորանց վերայ թագաւոր է դրել։
Armenian Eastern Bible 1994
Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ
Armenian NEA
Տյուրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով և ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տերը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրա թագավոր կարգեց»։