2 Chronicles 2:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Քիրամ աւելցուց. «Երկինքն ու երկիրը ստեղծող Իսրայէլին Տէր Աստուածը օրհնեալ ըլլայ, որ Դաւիթ թագաւորին խոհեմութիւն ու գիտութիւն ունեցող իմաստուն որդի մը տուաւ, որ Տէրոջը տուն ու իր թագաւորութեանը տուն շինէ։
Armenian 2018
Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Քիրամն ասեց. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ ստեղծել է երկինքը եւ երկիրը, որ Դաւիթ թագաւորին մի իմաստուն որդի է տուել, որ գիտէ հանճար եւ գիտութիւն, որ պիտի մի տուն շինէ Տիրոջ համար եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։
Armenian Eastern Bible 1994
Ապա Քիրամն ասում էր. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ Դաւիթ արքային տուել է
Armenian NEA
Քիրամը նաև ասում էր. «Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը և Դավիթ արքային տվել է խելամտությամբ ու իմացությամբ օժտված իմաստուն որդի, որ տուն կառուցի Տիրոջ համար և թագավորական պալատ՝ իր համար։