2 Chronicles 2:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Դանի աղջիկներէն կնոջ մը որդին է ու անոր հայրը Տիւրացի է։ Անիկա ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, քարեր ու փայտեր, նաեւ ծիրանեգոյնի, կապուտակի, բեհեզի եւ կարմիրի վրայ բանելու ու ամէն տեսակ քանդակ փորագրելու կողմէ վարպետ է։ Քու վարպետներուդ հետ ու քու հօրդ Դաւիթին, իմ տիրոջս վարպետներուն հետ ամէն առաջարկուած բանին հնարքը կրնայ գտնել։
Armenian 2018
Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա Դանի աղջիկներից եղող մի կնկայ տղայ էր, եւ նորա հայրը մի Տիւրացի էր, որ գիտէր գործել ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով քարերով եւ փայտերով, ծիրանեգոյնով, կապուտակով, բեհեզով եւ կարմիրով, եւ ամեն տեսակ քանդակներ քանդակել, եւ մտածել ամեն մտածմունք, որ իրան կյանձնուի, քո իմաստունների հետ եւ քո հայր Դաւիթի՝ իմ տիրոջ իմաստունների հետ։
Armenian Eastern Bible 1994
որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու
Armenian NEA
որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տյուրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հյուսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ և քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հոր՝ իմ Տեր Դավթի վարպետների հետ, կկարողանա անել այն բոլոր գործերը, որ կհանձնարարես իրեն։