2 Chronicles 2:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ տէրս իր ըսած ցորենն ու գարին, իւղն ու գինին իր ծառաներուն թող ղրկէ։
Armenian 2018
Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա այն ցորենը, գարին, իւղը եւ գինին, որ իմ տէրն ասել է, թող ուղարկէ իր ծառաներին։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին,
Armenian NEA
Արդ, ցորենը, գարին, ձեթն ու գինին, որ հիշատակել է իմ Տերը, թող ուղարկի իր ծառաներին,