2 Chronicles 2:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա ես իմ Տէր Աստուծոյս անուան տուն պիտի շինեմ, որպէս զի անոր նուիրուի, անոր առջեւ անուշահոտ խունկ ծխուի ու առաջաւորութեան հացը դրուի, առտուն ու իրիկունը, շաբաթները եւ ամսագլուխները ու մեր Տէր Աստուծոյն տօներուն օրերը ողջակէզներ մատուցանուին. ասիկա Իսրայէլի յաւիտենական պարտաւորութիւնն է։
Armenian 2018
Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա ես մի տուն եմ շինում իմ Տէր Աստուծոյ անուան համար որ նորան նուիրեմ, նորա առաջին անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջաւորութեան հացը դրուելու համար, եւ որ առաւօտ ու իրիկուն, շաբաթներին ու ամսագլուխներին եւ մեր Տէր Աստուծոյ տօներին ողջակէզներ մատուցանուի. Սա յաւիտեան պարտք է Իսրայէլի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ,
Armenian NEA
Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։