2 Chronicles 2:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի ինծի իմաստուն մարդ մը ղրկէ, որ հմուտ ըլլայ ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, ծիրանեգոյնը, կարմիրը եւ կապուտակը գործածելու ու քանդակագործութիւն ալ գիտնայ, որպէս զի իմ քովս Յուդայի ու Երուսաղէմի մէջ եղող իմ հօրս Դաւիթին պատրաստած վարպետներուն հետ գործէ։
Armenian 2018
Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արդ՝ ինձ համար մէկ իմաստուն մարդ ուղարկիր որ գործէ ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, ծիրանեգոյնով եւ կարմիր ու կապուտակով, եւ իմանայ քանդակներ քանդակել այն իմաստունների հետ, որոնք ինձ մօտ են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, որոնց իմ հայրը Դաւիթ պատրաստել է։
Armenian Eastern Bible 1994
Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ
Armenian NEA
Արդ, ինձ մոտ ճարտար մա՛րդ ուղարկիր, որ գիտենա մշակել իմ հայր Դավթի հավաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մեջ և քանդակել իմանա, որպեսզի միանա Հուդայի երկրում ու Երուսաղեմում գտնվող իմ վարպետներին։