2 Chronicles 20:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Յովսափատ ու անոր ժողովուրդը անոնց աւարը հաւաքելու գացին ու շատ ապրանք ու պատուական ամաններ գտան ու կողոպտեցին, այնքան որ ալ չէին կրնար տանիլ։ Աւարը երեք օր հաւաքեցին, վասն զի խիստ շատ էր։
Armenian 2018
Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Յովսափատը եւ նորա ժողովուրդն եկան նորանց աւարը անելու եւ նորանց մէջ գտան շատ ապրանք էլ, մարմիններ էլ, պատուական անօթներ էլ, եւ իրանց համար կողոպտեցին, որ չէին կարողանում տանել. Երեք օր աւար կողոպտեցին, որովհետեւ շատ էր։
Armenian Eastern Bible 1994
Յոսափատն ու զօրքը եկան կողոպտելու նրանց աւարը։ Նրանք գտան մեծ թուով անասուններ, հանդերձանք, աւար ու թանկարժէք
Armenian NEA
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։