2 Chronicles 21:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովրամ իր իշխաններովն ու բոլոր կառքերովը գիշերով գնաց եւ իր չորս կողմը գտնուող Եդովմայեցիներն ու կառքերու իշխանները զարկաւ։
Armenian 2018
Հովրամը գնաց իր հրամանատարներով ու բոլոր մարտակառքերով և գիշերը վեր կենալով՝ հարվածեց իրեն շրջապատած եդովմացիներին և մարտակառքերի հրամանատարներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովրամը գնաց իր իշխաններովը եւ բոլոր կառքերովը, եւ գիշերը վեր կացաւ զարկեց Եդովմացիներին, որ իրան շրջապատում էին, եւ կառքերի իշխաններին։
Armenian Eastern Bible 1994
Այդ օրերին Յուդայի երկրի դէմ ապստամբեցին եդոմացիները, որոնք իրենց համար թագաւոր ընտրեցին։
Armenian NEA
Հովրամը գնաց իր իշխաններով ու հեծյալներով հանդերձ և գիշերը վեր կենալով՝ հարձակվեց եդովմացիների ու նրանց մարտակառքերի հրամանատարների վրա, որոնք պաշարել էին իրեն։ Եդովմացիների զորքը փախավ դեպի իրենց վրանները։