2 Chronicles 22:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ոքոզիան քառասունըերկու տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ մէկ տարի թագաւորութիւն ըրաւ։ Անոր մօրը անունը Գոթողիա էր ու Ամրիին աղջիկն էր։
Armenian 2018
Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ոքոզիան քառասունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ դուստր Ամրիի։
Armenian Eastern Bible 1994
Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Գոթողիա էր։
Armenian NEA
Օքոզիան թագավոր դարձավ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Ամրիի դուստրն էր, անունը Գոթողիա։