2 Chronicles 22:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա Տէրոջը առջեւ չարութիւն ըրաւ Աքաաբին տանը պէս. վասն զի իր հօրը մեռնելէն ետքը անոնք էին իր խորհրդականները՝ իր կործանման համար։
Armenian 2018
Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ նորանք էին նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար։
Armenian Eastern Bible 1994
Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար
Armenian NEA
Օքոզիան չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները՝ իրեն կործանելու համար։