2 Chronicles 23:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յովիադան Ղեւտացի քահանաներուն ձեռքով Դաւիթին Տէրոջը տանը համար պաշտօնեաներ դրաւ, որպէս զի Մովսէսին օրէնքին մէջ գրուածին պէս՝ Տէրոջը ողջակէզներ մատուցանեն ուրախութեամբ ու երգով, ինչպէս Դաւիթ սահմաներ էր։
Armenian 2018
Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովիադան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ այն Ղեւտացի քահանաների ձեռովը, որոնց որոշել էր Դաւիթը Տիրոջ տան համար որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն, ինչպէս գրուած է Մովսէսի օրէնքումը՝ ուրախութիւնով եւ երգով Դաւիթի սահմանածին համեմատ։
Armenian Eastern Bible 1994
Յովիդայէն Տիրոջ տան գործը յանձնեց քահանաներին ու ղեւտացիներին, վերականգնեց քահանաների ու ղեւտացիների մշտական
Armenian NEA
Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։