2 Chronicles 23:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա հարիւրապետներն ու ազնուականները եւ ժողովուրդին իշխաններն ու երկրին բոլոր ժողովուրդը առաւ ու թագաւորը Տէրոջը տունէն իջեցուց եւ բարձր դռնէն թագաւորին տունը մտան ու թագաւորը նստեցուցին թագաւորական աթոռին վրայ։
Armenian 2018
Ապա վերցրեց հարյուրապետներին, ազնվականներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին և թագավորին իջեցրեց Տիրոջ տնից, և վերին դռնով մտան թագավորի տունը և թագավորին նստեցրին արքայական գահին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ ազնուականներին եւ ժողովրդի իշխաններին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ թագաւորին Տիրոջ տանիցը իջեցրեց, եւ վերի դռան մէջովը մտան թագաւորի տունը, եւ թագաւորին նստեցրին թագաւորութեան աթոռի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նա կանչեց տոհմերի պետերին, զօրապետներին ու ժողովրդի իշխաններին եւ երկրի ամբողջ ժողովրդին։ Սրանք արքային հանելով
Armenian NEA
Նա կանչեց տոհմերի պետերին, զորապետներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին, և նրանք, արքային հանելով Տիրոջ տնից, ներքին դռնով մտան թագավորական տունը և արքային նստեցրին թագավորական գահին։