2 Chronicles 23:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բոլոր ժողովուրդը Աստուծոյ տանը մէջ թագաւորին հետ դաշինք կնքեցին ու Յովիադան անոնց ըսաւ. «Ահա թագաւորին որդին թագաւոր պիտի ըլլայ, ինչպէս Տէրը Դաւիթին որդիներուն համար ըսաւ։
Armenian 2018
Հավաքված ամբողջ ժողովուրդը դաշինք կնքեց թագավորի հետ Աստծու տանը։ Հովիադան նրանց ասաց. «Ահա՛ թագավորի որդին. թող նա թագավորի, ինչպես որ Տերն ասել է Դավթի որդիների մասին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր ժողովքը դաշինք արաւ թագաւորի հետ Աստուծոյ տանը. Եւ Յովիադան ասեց նորանց. Ահա թագաւորի որդին պիտի թագաւորէ, ինչպէս որ Տէրն ասել է Դաւիթի որդիների մասին։
Armenian Eastern Bible 1994
Նրանք Յուդայի երկրի բոլոր ժողովականների եւ արքայի հետ ուխտ դրեցին Տիրոջ տանը։ Նա նրանց ցոյց տալով արքայորդուն՝
Armenian NEA
Նրանք Հուդայի բոլոր ժողովականների և արքայի հետ դաշինք կնքեցին Տիրոջ տանը։ Հովիդայեն, նրանց ցույց տալով արքայորդուն, ասաց. «Ահավասիկ Հուդայի արքայորդին. սա՛ պետք է թագավորի, ինչպես Տերն ասել է Դավթի տան մասին։