2 Chronicles 24:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ անոնք գացին անկէ, մեծ հիւանդութիւններու մէջ ձգելով զանիկա, անոր ծառաները անոր դէմ դաւաճանութիւն ըրին Յովիադա քահանային որդիներուն արեանը համար ու զանիկա իր անկողնին մէջ սպաննեցին ու զանիկա Դաւիթի քաղաքին մէջ թաղեցին, բայց թագաւորներու գերեզմանին մէջ չթաղեցին։
Armenian 2018
Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորանք գնացին այնտեղից, նորան մեծ հիւանդութիւնների մէջ թողելով, նորա դէմ դաւաճանութիւն արին նորա ծառաները Յովիադա քահանայի որդկանց արեան համար, եւ նորան սպանեցին իր անկողնի վերայ. Եւ նա մեռաւ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց չթաղեցին թագաւորների գերեզմանատանը։
Armenian Eastern Bible 1994
Երբ Ասորիքի զօրքը ծանր հիւանդութիւնների մէջ թողնելով նրան՝ հեռացաւ նրանից, նրա վրայ յարձակուեցին իր ծառաները, որ
Armenian NEA
Երբ Ասորիքի զորքը հեռացավ նրանից՝ ծանր հիվանդությունների մեջ թողնելով նրան, նրա վրա հարձակվեցին իր ծառաները, որ լուծեն Հովիդայե քահանայի որդու արյան վրեժը։ Հովասին սպանեցին իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։