2 Chronicles 24:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր որդիներուն մասին ու իր քով հաւաքուած տուրքին շատութեանը մասին ու Աստուծոյ տանը նորոգութեանը մասին՝ ահա թագաւորներու գրքին յիշատակարանին մէջ գրուած է։ Անոր տեղ անոր որդին Ամասիան թագաւոր եղաւ։
Armenian 2018
Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա որդկանց համար, եւ նորա դէմ եղած շատ պատգամների մասին, եւ Աստուծոյ տան շինութեան մասին, ահա դորանք գրուած են թագաւորաց գրքի յիշատակարանումը։ Եւ նորա որդի Ամասիան թագաւոր եղաւ նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994
Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա վրայ դրուած հարկերին եւ Աստծու տան նորոգութեանը, ահա դրանք գրուած են
Armenian NEA
Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա դեմ եղած մարգարեություններին և Աստծու տան նորոգությանը, դրանք գրված են թագավորների գրքերում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։