2 Chronicles 24:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի թագաւորը Յովիադա իշխանը կանչեց ու անոր ըսաւ. «Տէրոջը ծառային, Մովսէսին ու Իսրայէլի ժողովուրդին վկայութեան խորանին համար պատուիրուած տուրքը ինչո՞ւ համար Ղեւտացիներէն չպահանջեցիր, որ Յուդայէն ու Երուսաղէմէն բերեն։
Armenian 2018
Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորը կանչեց Յովիադա իշխանին եւ ասեց նորան. Ի՞նչու համար չես պահանջում Ղեւտացինրից, որ բերեն Յուդայից եւ Երուսաղէմից Տիրոջ ծառայ Մովսէսի եւ Իսրայէլի ժողովքի դրած տուրքը վկայութեան խորանի համար։
Armenian Eastern Bible 1994
Յովաս արքան կանչեց Յովիդայէ իշխանին եւ ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետեւել, որ ղեւտացիները Յուդայի երկրից ու
Armenian NEA
Հովաս արքան կանչեց Հովիդայե իշխանին և ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետևել, որ ղևտացիները Հուդայից ու Երուսաղեմից բերեն այն, ինչ սահմանվել էր Աստծու մարդու՝ Մովսեսի կողմից, երբ իսրայելացիներին հավաքել էր Վկայության խորանի մոտ։