2 Chronicles 25:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ անոր հետ կը խօսէր, թագաւորը ըսաւ անոր. «Միթէ քեզ թագաւորի խորհրդակա՞ն դրին. լո՛ւռ կեցիր, չըլլայ որ՝ ՝ մեռցուիս»։ Մարգարէն կեցաւ ու ըսաւ. « Աղէկ գիտեմ թէ Աստուած որոշեր է քեզ կորսնցնել, որովհետեւ իմ խրատիս մտիկ չընելով՝ այդ բանը ըրիր»։
Armenian 2018
Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ նա այս բանը նորան խօսելիս, թագաւորն ասեց նորան. Մի՞թէ քեզ խորհրդական են դրել թագաւորին. Լռիր, որ քեզ չսպանեն։ Եւ մարգարէն լռեց, բայց ասեց. Գիտեմ որ Աստուած որոշել է որ քեզ փչացնէ, որովհետեւ այս բանն արիր եւ չլսեցիր իմ խրատին։
Armenian Eastern Bible 1994
Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի
Armenian NEA
Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։