2 Chronicles 25:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի Իսրայէլի Յովաս թագաւորը ելաւ ու ինք ու Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսին մէջ երես երեսի տեսնուեցան։
Armenian 2018
Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց, եւ իրար երես տեսան, նաեւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։
Armenian Eastern Bible 1994
Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է
Armenian NEA
Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ. նա ու Հուդայի արքա Ամասիան միմյանց հանդիպեցին Հուդային պատկանող Բեթսամյուսում։