2 Chronicles 25:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ամասիա, երբ Տէրոջը հետեւելէն խոտորեցաւ, անոր դէմ Երուսաղէմի մէջ դաւաճանութիւն ըրին ու անիկա Լաքիս փախաւ. բայց անոր ետեւէն Լաքիս մարդ ղրկեցին ու զանիկա հոն մեռցուցին։
Armenian 2018
Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն ժամանակից, որ Ամասիան խոտորուեց Տիրոջը հետեւելուց, նորա դէմ դաւաճանութիւն հնարեցին Երուսաղէմումը, եւ նա փախաւ Լաքիս, բայց նորա ետեւից մարդիկ ուղարկեցին Լաքիս, եւ նորան այնտեղ մեռցրին։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից
Armenian NEA
Այն ժամանակ, երբ Ամասիան հեռացել էր Տիրոջից, զորքը Երուսաղեմում ապստամբեց նրա դեմ, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։