2 Chronicles 26:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա Երուսաղէմի մէջ արհեստաւորներուն ճարտարութիւնովը մեքենաներ շինեց, որպէս զի նետեր ու մեծ քարեր նետելու համար՝ աշտարակներուն վրայ եւ անկիւններուն վրայ կենան։ Անոր անունը հեռու տեղեր տարածուեցաւ, վասն զի անիկա զարմանալիօրէն օգնութիւններ գտաւ, մինչեւ որ ուժովցաւ։
Armenian 2018
Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Երուսաղէմումն արուեստաւոր ճարտարութեամբ շինուած մեքենաներ շինեց, որ աշտարակների եւ անկիւնների վերայ կենան՝ նետեր եւ մեծ մեծ քարեր գցելու համար. Եւ նորա համբաւը մինչեւ հեռու տեղերը գնաց, որովհետեւ զարմանալի կերպով օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ։
Armenian Eastern Bible 1994
Երուսաղէմում նա մեծ վարպետութեամբ սարքուած մեքենաներ պատրաստել տուեց, որոնք պարիսպների ու անկիւնների վրայ դրուելով՝
Armenian NEA
Երուսաղեմում նա մեծ վարպետությամբ սարքված մեքենաներ պատրաստել տվեց, որպեսզի պարիսպների ու անկյունների վրա դրվելով՝ նետեր ու հսկա քարեր արձակեն։ Նրա ռազմական պատրաստության մասին լսեցին հեռավոր տեղերում, որովհետև նա սքանչելիորեն օգնություն գտավ, մինչև որ հզորացավ։