2 Chronicles 27:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Ամմոնին որդիներուն եւ թագաւորին հետ պատերազմ ըրաւ ու անոնց յաղթեց եւ նոյն տարին Ամմոնին որդիները հարիւր տաղանդ արծաթ ու տասը հազար քոռ ցորեն եւ տասը հազար քոռ գարի տուին անոր։ Նոյնպէս երկրորդ ու երրորդ տարին ալ Ամմոնին որդիները նոյն բաները բերին։
Armenian 2018
Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա պատերազմ արաւ Ամմոնի որդկանց թագաւորի հետ, եւ յաղթեց նորանց. Եւ Ամմոնի որդիքն այն տարին նորան հարիւր տաղանդ արծաթ, եւ տասը հազար քոռ ցորեն, եւ տասը հազար քոռ գարի տուին. Այսպէս արին նորան Ամմոնի որդիքը երկրորդ տարին էլ եւ երրորդին էլ։
Armenian Eastern Bible 1994
Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար
Armenian NEA
Նա կռվեց ամովնացիների արքայի դեմ և հաղթեց նրան. ամովնացիները նրան տարեկան հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն ու տասը հազար քոռ գարի էին տալիս։ Այս ամենը Ամովնի արքան բերում էր ամեն տարի՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ տարում։