2 Chronicles 28:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն պատերազմողները իշխաններուն ու բոլոր ժողովուրդին առջեւ թողուցին գերիներն ու աւարը։
Armenian 2018
Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ զինուորականները գերիներին եւ աւարը բաց թողեցին իշխանների եւ բոլոր ժողովքի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ։
Armenian NEA
Պատերազմողները գերիներին և ավարը թողեցին իշխանների և բոլոր ժողովականների առջև։