2 Chronicles 28:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագաւորը անոր եկաւ ու զանիկա նեղեց. բայց անոր չօգնեց։
Armenian 2018
Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորայ վերայ եկաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը, եւ նորան նեղեց եւ ոչ թէ օգնութիւն արաւ։
Armenian Eastern Bible 1994
Նրա վրայ յարձակուեց Ասորեստանի արքայ Թագղաթփաղասարը, հարուածեց նրան,
Armenian NEA
Ասորեստանի արքա Թագղաթփաղասարն էլ հարձակվեց նրա վրա և հարվածեց նրան։