2 Chronicles 29:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Առաջին ամսուան առաջին օրը սկսան սրբել ու ամսուան ութերորդ օրը Տէրոջը սրահը եկան ու Տէրոջը տունը ութ օրուան մէջ սրբեցին եւ առաջին ամսուան տասնըվեցերորդ օրը լմնցուցին։
Armenian 2018
Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրին ամբողջ աշխատանքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սկսեցին սրբել առաջի ամսի մէկին, եւ ամսի ութերորդ օրն եկան Տիրոջ սրահը. Եւ Տիրոջ տունը սրբեցին ութ օրում. Եւ առաջին ամսի տասնեւվեցերորդ օրը վերջացրին։
Armenian Eastern Bible 1994
Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին մաքրել այն եւ ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ
Armenian NEA
Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին սրբել այն և ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը ավարտեցին աշխատանքը։