2 Chronicles 29:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու նաեւ պատրաստեցինք ու սրբեցինք այն բոլոր ամանները, որոնք Աքազ թագաւորը իր թագաւորութեանն ու իր անօրէնութեանը ատենը պղծեց։ Ահա անոնք Տէրոջը սեղանին առջեւն են»։
Armenian 2018
Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն բոլոր անօթները, որոնք Աքազ թագաւորը իր թագաւորութեան եւ ապստամբութեան ժամանակին պղծել էր, պատրաստեցինք եւ սրբեցինք. Եւ ահա նորանք Տիրոջ սեղանի առաջին են։
Armenian Eastern Bible 1994
եւ այն բոլոր անօթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագաւորութեան ու Տիրոջ հանդէպ իր անհաւատարմութեան ժամանակ, կարգի
Armenian NEA
Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագավորության ու Տիրոջ հանդեպ իր անհավատարմության ժամանակ, պատրաստել ենք և մաքրել. ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջև են»։