2 Chronicles 29:35 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ողջակէզներուն խաղաղութեան զոհերուն ճարպը եւ ողջակէզներուն ըմպելի նուէրները շատ էին։ Այսպէս Տէրոջը տանը պաշտամունքը կարգի դրուեցաւ։
Armenian 2018
Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվ այսպես վերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ողջակէզներն էլ շատ էին խաղաղութեան զոհերի ճարպովը եւ ողջակէզների թափելու նուէրներովը մէկտեղ։ Եւ այսպէս վերահաստատուեցաւ Տիրոջ տան պաշտօնը։
Armenian Eastern Bible 1994
Խաղաղութեան ու փրկութեան ողջակէզների հետ մէկտեղ, որոնք առատ էին ճարպերով, կային նաեւ ոչ կենդանական նուիրաբերումներ։
Armenian NEA
Ողջակեզներն առատ էին խաղաղության համար մատուցվող ճարպերով ու ողջակեզների հեղման ընծաներով։ Այսպես Տիրոջ տանը կարգի դրվեց սպասավորության գործը։