2 Chronicles 30:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աստուծոյ ձեռքը Յուդայի վրայ ալ էր, որ անոնց մէկ սիրտ տայ, որպէս զի թագաւորին ու իշխաններուն՝ Տէրոջը խօսքին համեմատ պատուիրածը կատարեն։
Armenian 2018
Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յուդայի վերայ էլ էր Աստուծոյ ձեռքը՝ նորանց միասիրտ անելու համար, որ թագաւորի եւ իշխանների պատուէրը Տիրոջ բանի մէջ կատարեն։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջ ձեռքը նրանց միասիրտ դարձրեց, որ նրանք գան ու կատարեն արքայի ու իշխանների հրամանը, ինչպէս ասել էր Տէրը։
Armenian NEA
Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։