2 Chronicles 30:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի ժողովուրդին մէջ չսրբուածները շատ էին ու բոլոր մաքուր չեղողներուն համար զատկի գառը Ղեւտացիները կը մորթէին, որպէս զի զանիկա Տէրոջը առջեւ սրբացնեն։
Armenian 2018
Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ շատերը կային ժողովքի մէջ, որ չէին սրբուած, նորա համար Ղեւտացիներն էին մորթում զատկի գառները ամեն մի անմաքուրի համար, որ սրբեն Տիրոջ համար։
Armenian Eastern Bible 1994
Քանի որ հաւաքուածներից շատերը դեռ չէին մաքրուած, ուստի ղեւտացիները զատկի զոհեր էին մորթում նաեւ նրանց համար, ովքեր
Armenian NEA
Քանի որ հավաքվածներից շատերը դեռ մաքրված չէին, ղևտացիները պետք է մորթեին զատկանան զոհը բոլոր նրանց համար, ովքեր չէին կարողացել սրբել իրենց Տիրոջ համար։