2 Chronicles 30:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անկէ ետքը Ղեւտացի քահանաները ելան ու ժողովուրդը օրհնեցին եւ անոնց ձայնը լսուեցաւ ու անոնց աղօթքը Աստուծոյ սուրբ բնակարանը՝ երկինք՝ հասաւ։
Armenian 2018
Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը։
Armenian Eastern Bible 1994
Ոտքի ելան քահանաներն ու ղեւտացիները եւ օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի դարձաւ, ու նրանց աղօթքը հասաւ երկինք՝
Armenian NEA
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։