2 Chronicles 31:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր հրամանին տակ քահանաներու քաղաքներուն մէջ՝ Եդենին, Մինիամինին, Յեսուին, Սեմայիային, Ամարիային ու Սեքենիային յանձնուած էր՝ իրենց եղբայրներուն, մեծին ու պզտիկին պաշտօնին նայելով ընծաներ բաժնելը։
Armenian 2018
Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբ գործողներ, որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա մօտ էին Եդենը, Մինիամինը, յեսուն, Սեմայիան, Ամարիան եւ Սեքենիան քահանաների քաղաքներումը հաւատարմութեամբ գործողներ, որ տային իրանց եղբայրներին կարգին համեմատ թէ մեծին թէ փոքրին.
Armenian Eastern Bible 1994
որին հաւատարմօրէն օգնում էին Օդոմը, Բենիամինը, Յեսուն, Սեմէին, Մարիսը, Սեքինիան ու քահանաները։ Նրանք, ըստ ամենօրեայ
Armenian NEA
Օդոմը, Բենիամինը, Հեսուն, Սեմեին, Ամարիան ու Սեքինիան հավատարմորեն օգնում էին նրան քահանաների քաղաքներում ՝ իրենց դասերի համաձայն բաժիններ հատկացնելու իրենց եղբայրներին՝ թե՛ մեծերին և թե՛ փոքրերին,